Հրատապ թեմա Հայաստանում
Կստեղծվի նոր կենտրոն
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով և լեյկեմիայով հիվանդ երեխաների համար 2012 թ. մասնագիտացված մանկական կլինիկա ստեղծելու առաջարկով:
«Ընդհանրապես օնկոլոգիայի և հեմատոլոգիայի խնդիրները միշտ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և առողջապահության ոլորտի ռազմավարական ծրագրերից են», - նշել է ՀՀ առողջապահության նախարարը:
Նախարարը տեղեկացրել է, որ 2012 թ. ընթացքում նախատեսված է Համաշխարհային բանկի հետ համատեղ ստեղծել օնկոլոգիայի, հեմատոլոգիայի և օնկոհեմատոլոգիայի մանկական կենտրոն, որպեսզի հիվանդ երեխաները կարողանան ժամանակակից և ճշգրիտ ախտորոշում, բուժում, և, անհրաժեշտության դեպքում, ոսկրածուծի փոխպատվաստում ստանալ հարազատ երկրում:
Հ. Քուշկյանը հանդիպման ժամանակ նաև նշել է, որ վերջերս Ռուսաստանի Դաշնություն ՀՀ նախագահի պետական այցի ժամանակ երկու նախագահներին է ներկայացրել Ռուսաստանում վերջերս բացված, նախադեպը չունեցող հեմատոլոգիական կենտրոնի հետ համագործակցության առաջարկ: Այն հավանության է արժանացել, ինչը նշանակում է, որ նոր ստեղծվելիք կենտրոնը Ռուսաստանում գործող կենտրոնի մասնաճյուղ կարող է դառնալ: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տ. Գոլիկովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանն արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանի խոսքով` հիվանդ երեխաներին արտասահմանում բուժելու համար հսկայական միջոցներ են պահանջվում, սակայն հաճախ այդ ջանքերն ապարդյուն են լինում: Մանկական մասնագիտացված կլինիկան լինելու է առաջինը Անդրկովկասում, որը համալրվելու է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և չի զիջելու Գերմանիայում և Իսրայելում գործող նմանատիպ կլինիկաներին:
25.01.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhilN1L' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ